Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:18

«Եկեղեցու դեմ արշավ չկա»․ Փաշինյանը մեկնաբանել է կաթողիկոսի և հոգևորականների մուտքը Սարդարապատ խոչընդոտելու միջադեպը

«Եկեղեցու դեմ արշավ չկա»․ Փաշինյանը մեկնաբանել է կաթողիկոսի և հոգևորականների մուտքը Սարդարապատ խոչընդոտելու միջադեպը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մեկնաբանել է մայիսի 28-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու միջադեպը։ Ոստիկանների՝ կաթողիկոսի մուտքը խոչընդոտելը Փաշինյանը բացատրել է այն հանգամանքով, որ նրանք պարզապես «փորձել են ճշտել Վեհափառի այցի նպատակը»։ «Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը («Տավուշը հանուն հայրենիքի»-խմբ․) մայիսի 27-ին, նաև 28-ին պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ է կատարել։ Մայիսի 28-ին Վեհափառը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, որին մասնակցելու հրավեր չի ունեցել, տեղեկություն չենք ունեցել նաև, որ հրավեր է ակնկալում։ Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել՝ Վեհափառը եկել է իր կողմից ղեկավարվող քաղաքական շարժման գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակադրմամբ»,- ասել է Փաշինյանը։ Նա հայտնել է, որ ճշտելուց հետո ոստիկանները թույլատրել են հոգևորականների մուտքը հուշահամալիր։ «Տրվել են հավաստիացումներ, որ այցն արարողակարգային նպատակ ունի, որից հետո ապահովվել է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամաիր՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք»,- շեշտել է նա։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ «եկեղեցու դեմ արշավ չկա»։ «Հայաստանի Հանրապետությունում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի»,- եզրափակել է վարչապետը։ Մայիսի 28-ին սոցցանցերում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները փորձել խոչընդոտել կաթողիկոսի և հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Ավելի ուշ Ռուբեն վարդապետ Զարգարյանը տեղեկացրել էր, որ հուշահամալիրից հեռացրել են կաթողիկոսի դրած ծաղկեպսակը։ «Շողակաթ» հեռուստաընկերության տարածած կադրերում երևում էր, որ ոստիկանները մի քանի անգամ պատ են կազմում Գարեգին Բ-ի ու մյուս հոգևորականների դիմաց՝ փորձելով թույլ չտալ նրանց մուտքը հուշահամալիր։ Մայիսի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ոստիկանական գործողությունների վերաբերյալ հանդիպում է պահանջել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նախարարը պատրաստ է «այլ ֆորմատով» հանդիպման, բայց հանդիպում տեղի չի ունեցել։ Մայիսի 26-ին շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+