Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:10

Իշխանություններն արցախցիներին ստիպում են չմասնակցել մայիսի 26-ի հանրահավաքին․ ԶԼՄ

Իշխանություններն արցախցիներին ստիպում են չմասնակցել մայիսի 26-ի հանրահավաքին․ ԶԼՄ

Իշխանություններն ամեն կերպ փորձում են ստիպել արցախցիներին չմասնակցել մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին, գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Թերթը վստահեցնում է, որ բողոքի ակցիաների ակտիվ մասնակից է մայիսի 24-ին տնային կալանքի ենթարկված Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանը։

«Իշխանությունը մոտ չորս տասնյակ այդպիսի «ակտիվիստի» ցուցակ ունի, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատում են․ ոմանց հետ իրավապահները զրույցներ` «բացատրական» աշխատանքներ են տանում, մյուսների նկատմամբ շինծու քրեական վարույթներ են հարուցում»,- գրում է «Հրապարակ»-ը։

Ըստ աղբյուրի՝ արցախցիները չեն պատրաստվում նահանջել, իսկ արցախյան պաշտոնատար շրջանակներն այս անգամ ավելի համակարգված են աշխատում։ 

Մայիսի 23-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի ձերբակալության մասին։ Նա նշել էր, որ Շամիրյանին ձերբակալել են Ասկերան համայնքի գույքի իրավունքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Մելիքյանը, սակայն, հայտարարել էր, որ Շամիրյանը հետապնդման է ենթարկվում սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու համար։ Մայիսի 25-ին Մելիքյանը հայտնել էր Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի ձերբակալման մասին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+