Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:11

«Նա հավատարիմ մնաց իր խոստմանը»․ Իրանը հաստատել է նախագահի և արտգործնախարարի մահը

«Նա հավատարիմ մնաց իր խոստմանը»․ Իրանը հաստատել է նախագահի և արտգործնախարարի մահը
Իրանի կառավարությունը հաստատել է մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու լուրը։ Իրանի կառավարությունը հայտնել է, որ ուղղաթիռում են եղել նաև Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը: «Իրանի անխոնջ և անձնվեր նախագահը, բացի իրանցի մեծ ժողովրդին ծառայելուց, այլ բանի մասին չէր մտածում։ Նա հավատարիմ մնաց իր խոստմանը և զոհաբերեց իրեն հանուն ժողովրդի: Հավատացնում ենք մեր հավատարիմ, վեհ ու սիրելի ժողովրդին, որ ժողովրդի հերոս ու ծառա, առաջնորդի հավատարիմ ուղեկից Ռայիսիի անխոնջ ոգով ներշնչված ծառայության ու անձնվիրության ուղին շարունակվելու է»,- շեշտել են Իրանի կառավարությունում։ Հայտարարության մեջ նշվում է, որ «ամենակարող Ալլահի օգնությամբ և մեծահոգի ժողովրդի աջակցությամբ երկրի կառավարումը չնչին վնաս անգամ չի ունենալու»։ Ընտրությունները պետք է տեղի ունենան 50 օրից։ Իրանի նախագահը 63-ամյա Ռայիսին  2017 թվականին առաջադրել էր իր թեկնածությունն Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, սակայն պարտվել էր Հասան Ռոհանիին։ 2021 թվականին կրկին մասնակցել էր ընտրություններին և հաղթել՝ հավաքելով ընտրողների ձայների 61,95 %-ը։ Իր նախագահության ընթացքում նա վերահսկում էր երկրի տարածաշրջանային ազդեցությունն ընդլայնելու ռազմավարությունը։ Ռայիսիին դիտարկում էին որպես Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հնարավոր իրավահաջորդը՝ Իրանի բարձրագույն քաղաքական և կրոնական պաշտոն զբաղեցնող գերագույն առաջնորդի պաշտոնում: Իրանի ԱԳ նախարարը 60-ամյա Աբդոլլահիանն Իրանի ԱԳ նախարար էր նշանակվել 2021 թվականին։ Մինչ այդ արաբական և աֆրիկյան հարցերով փոխարտգործնախարարն էր։ Նա պահպանողական գործիչ էր, վայելում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աջակցությունը։ Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ նրա մասնագիտական կարիերան ակնառու էր, ինչն արտացոլվում էր նրա ունեցած նշանակալի դերով։ Նշվում է, որ կարիերայի ընթացքում Աբդոլլահիանը ցույց է տվել, որ հավատարիմ է Իրանի միջազգային հարաբերությունների զարգացմանը։ Ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին՝ Արևելյան Ադրբեջան նահանգի լեռներում՝ Ջուլֆա քաղաքից ոչ հեռու, Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք: Ավելի ուշ հայտարարվել էր, որ Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի հետևանքով ամբողջությամբ այրվել է, բոլոր ուղևորները զոհվել են։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+