Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:53

Պեսկովը հաստատել է ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ Փաշինյան-Պուտին պայմանավորվածությունը

Պեսկովը հաստատել է ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ Փաշինյան-Պուտին պայմանավորվածությունը

Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, Ռիա Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, պայմանների փոխվելու պատճառով Փաշինյանն ու Պուտինը համաձայնության են եկել այս հարցում»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ հայկական կողմի խնդրանքով՝ ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր տեղեկացրել էր ՀՀ-ում ռուսական սահմանապահ և զինվորական կետերի գործունեությունը դադարեցնելու մասին։ 

Ռուս սահմանապահների դուրսբերման ժամկետների մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Փաշինյանը մայիսի 8-ի առավոտյան մեկնել էր Մոսկվա, որտեղ նրա նախագահությամբ ընթանում էր ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով  ԵԱՏՄ գագաթնաժողովում, հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 45 դոլարից հասնելով 89 միլիարդ դոլարի։

ԵԱՏՄ գագաթնաժողովում Փաշինյանը նշել էր, որ գոյության 10 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը դարձել է անդամ երկրների տնտեսությունների համար սերտ տնտեսական փոխգործակցության նշանակալի հարթակ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+