Ադրբեջանական զինուժը կմասնակցի Թուրքիայում անցկացվող «Anatolian Phoenix – 2024» միջազգային զորավարժություններին, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ թուրքական Կոնյայում զորավարժություններին Ադրբեջանից կմասնակցեն օդուժի և ռազմածովային ուժերի անձնակազմը, ինչպես նաև երկու գրոհային Սու-25 ինքնաթիռ։
Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 17-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







