Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:04

ՀՀ սահմանի փոփոխության հարցով Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ԱԱԾ է ուղարկել

ՀՀ սահմանի փոփոխության հարցով Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ԱԱԾ է ուղարկել

ՀՀ սահմանի փոփոխության հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել, հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ապրիլի 27-ին։

«Հայաստանում տարածքի փոփոխության հարցը կարող է լուծվել միայն հանրաքվեով: Փաշինյանի կողմից հանձնվող տարածքները Հայաստանի տարածքներն են, դրանց նկատմամբ Հայաստանի կադաստրն իրավունքների գրանցումներ է կատարել: Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքները չեն բացառում տարածքային վեճերը։ ԽՍՀՄ վարչական սահմանները չեն կարող լինել պետական սահմաններ»,- մասնավորապես հայտարարել էր Զոհրաբյանը։

Դատախազը նշել է, որ հաղորդման մեջ կան փաստաթղթեր, սեփականության վկայականների պատճեններ։

«Այդ փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար մենք հաղորդումն ուղարկել ենք ԱԱԾ։ Խնդրել ենք, որ օպերատիվ և պատշաճ ստուգումների արդյունքներով մեզ ներկայացնեն փաստաթղթերը։ Ըստ այդմ՝ կքննարկենք վարույթ նախաձեռնել, չնախաձեռնելու հարցը»,- նշել է Վարդապետյանը։

ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 3-ի դրությամբ Տավուշի մարզի Կիրանց բնակավայր տանող ճանապարհը ոստիկանական ուժերը շարունակում են փակ պահել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+