Ապրիլի 9-ին Ավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ոստիկանները հայտնաբերել են վնասվածքներով և կապտուկներով դի, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշված հասցե Աշտարակի բաժնից մեկնած օպերատիվ խումբը տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևանի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օ.-ի դին: Արտաքին զննությամբ՝ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 69-ամյա տղամարդուն կյանքից ապօրինաբար զրկելու կասկածանքով ձերբակալվել և Արագածոտնի մարզային քննչական վարչություն է ներկայացվել Ավան գյուղի բնակիչ 63 տղամարդը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: 69-ամյա տղամարդու մահվան պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են, ասվում է հաղորդագրությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







