Երևանում՝ Տիչինայի փողոցի թիվ 151 հասցեում գտնվող երկհարկանի կիսակառույց շինության առաջին հարկում, փրկարարները հայտնաբերել են տղամարդու դի, հայտնում է shamshyan.com-ը:
Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել շինության տանիքին, որտեղ քաղաքացին հոսանքահարվել է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Իրավապահները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Թադևոս Թաթոսյանն էր, ով աշխատանքներ կատարելիս անզգուշությամբ դիպել է էլեկտրական հոսանքի լարերին, ինչի պատճառով էլեկտրահարվել ու տեղում մահացել է:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարումը, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







