Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:00

Կալանավորվել է «Ճվճվ Արոյի» որդին՝ Սարգիս Վարդանյանը

Կալանավորվել է «Ճվճվ Արոյի» որդին՝ Սարգիս Վարդանյանը

Մի շարք առերևույթ հանցագործություններ կատարելու համար կալանավորվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-Ն («Ճվճվ Արոյի» որդին՝ Սարգիս Վարդանյանը-խմբ․), հայտնում են Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից նշել են, որ Վարդանյանը հունվարի 24-ին, իր անձի առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ի ցույց դնելու նպատակով՝ ավտոմեքենան մեծ արագությամբ է վարել է։ ՔԿ տվյալներով՝ Երևանի Ազատության պողոտայի և Թբիլիսյան խճուղու հատման տարածքում գործող սննդի կետի մոտ նա ավտոմեքենայով հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի՝ վնասելով այն։

Գերատեսչությունն ընդգծել է, որ Վարդանյանն իր պահվածքով բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել իրավական նորմերի նկատմամբ։

«Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և ավտոմեքենայով հարվածել է ոստիկանների ծառայողական ավտոմեքենային։ Փորձելով խուսափել պարեկների հետապնդումից՝ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի տարածքում ավտոմեքենան կայանել է ճանապարհի երթևեկելի հատվածում և, դուրս գալով ավտոմեքենայից, դիմել փախուստի, սակայն ոստիկանության ծառայողների կողմից բռնվել է։ Նա բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ՝ ոտքով հարվածելով նրանցից մեկին և հայհոյել է հավաքված մարդկանց ներկայությամբ»,- հայտնել են ՔԿ-ից։

Իրավապահները պարզել են, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել, նա նաև հրաժարվել է սթափության զննության ենթարկվելուց, իսկ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գույքը վնասելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով), 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոց վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով), 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցներ պահելը, իրացնելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 1 տարով), 452-րդ հոդվածի 2-րդ մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (pաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3-5 տարով)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+