Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:26

ՄԻԵԴ-ն ընդունել է Արմեն Աշոտյանի և Արթուր Դանիելյանի գանգատները

ՄԻԵԴ-ն ընդունել է Արմեն Աշոտյանի և Արթուր Դանիելյանի գանգատները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի և «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանի գանգատները, հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել է երկու ծանուցում՝ իր կողմից ներկայացված գանգատները նախնական ընդունելու մասին: «Այդ գործերն են Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ (հայտնի միջադեպի գործով) և Արմեն Աշոտյանի գանգատը՝ իրեն իրավասություն չունեցող դատարանի կողմից կալանավորելու մասին (Հակակոռուպցիոն դատարանն իրավասու չի եղել քննելու դատական երաշխիքների, այդ թվում՝ կալանքի, վարույթները)»,- նշել է նա:

Աթանեսյանը հավելել է, որ որոշ ժամանակ անց գործերով կսկսվի կոմունիկացիան՝ կողմերին հարցեր ուղղելը: «Հուսամ՝ մի օր արդարադատությունը կվերականգնվի, և Ալեն Սիմոնյանը, նրան քրեական պատասխանատվությունից ազատած Ս. Խաչատրյանի աշխատակիցները, դատախազները և այդ ամենին կնիք դրած դատավորները, Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Ս. Դադոյանը, Գ. Հովհաննիսյանը և Ա. Նահապետյանը կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,- գրել է փաստաբանը:

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը 2020 թվականի օգոստոսի 29-ին Երևանի կենտրոնում Դանիելյանի հետ ծեծկռտուքից հետո Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում էր կայացրել, մինչդեռ Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։

2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար՝ Երևանի պետական ​​բժշկական համալսարանի համար անշարժ գույք ձեռք բերելու գործով։ Հակակոռուպցիոն դատարանը հունվարի 8-ին 3 ամսով երկարացրել էր ՀՀԿ փոխնախագահի կալանքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+