Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:39

Լոս Անջելեսի հյուպատոսության մոտ հայերը ցույց են անցկացրել՝ ընդդեմ Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի ծրագրերի

Լոս Անջելեսի հյուպատոսության մոտ հայերը ցույց են անցկացրել՝ ընդդեմ Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի ծրագրերի

Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության մոտ Հայ երիտասարդական ֆեդերացիան հանրահավաք է անցկացրել՝ ընդդեմ Սահմանադրությունը փոխելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրերի։ 

«Մենք՝ որպես հայ ժողովուրդ և հայ երիտասարդություն, մերժում ենք ձեր ընկերներ Ալիևի և Էրդողանի պահանջով ցանկացած օրինական ազգային փաստաթուղթ փոխելու և Արցախը՝ որպես մեր հայրենիքի անբաժանելի մաս ջնջելու կոչը»,- ասել են ցուցարարները։ 

Նրանք վանկարկել են՝ «Արցախը կենդանի է» և «Արցախը Հայաստան է»։ Ցուցարարներն ընդգծել են Հայաստանի վարչապետի հայտարարությունների նմանությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ադրբեջանցի պատգամավորների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջներին։

«Հայ ազգի ճակատագիրը ժողովրդի իշխանության մեջ է, այլ ոչ թե իշխանության մեջ գտնվող մարդկանց ձեռքում»,- եզրափակել են ակտիվիստները։

Փաշինյանը հունվարի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման ձևի պահպանմամբ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ասել էր, որ Բաքուն Հայաստանի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթը խնդիր է համարում: Ադրբեջանի ԱԳՆ-ն փետրվարի 19-ին Հայաստանից պահանջել էր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հանել «Ադրբեջանի  տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ արտացոլված պահանջները»։

Armenia Today-ը երևանցիների շրջանում հարցում էր անցկացրել՝ պարզելու, թե արդյոք նրանք համաձա՞յն են Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին։ Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+