Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:51

«Հանուն Բաքվի և Վաշինգտոնի շահերի». ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է Ադրբեջանի սադրանքը Սյունիքի ուղղությամբ

«Հանուն Բաքվի և Վաշինգտոնի շահերի». ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է Ադրբեջանի սադրանքը Սյունիքի ուղղությամբ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին մեկնաբանել է Բաքվի կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած սադրանքը, որի հետևանքով չորս հայ սահմանապահ էր զոհվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Նման միջադեպերը ցույց են տալիս իրավիճակի վատթարացման հավանականությունը։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ էսկալացիայից և երկխոսության կոչ ենք անում նրանց»,- ընդգծել է ԱՄՆ դեսպանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ճանաչում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Մենք չենք ճանաչել Ադրբեջանի տարածքում գտնվող որևէ կառույց և կողմ ենք քվեարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ՄԱԿ բանաձևերին»,-պարզաբանել Է Լիբբին: Խոսելով ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ դեսպանը նշել է, որ անցած ամիսների ընթացքում որոշակի թյուրըմբռնում է առաջացել: «Իմ օրակարգը դրական է, ես շարունակելու եմ աշխատել հանուն մեր ընդհանուր շահերի»,- եզրափակել է ամերիկացի դիվանագետը: Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք էր սկսվել  փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+