Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:34

Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքրվա՞ծ են խաղաղության հաստատմամբ, թե ոչ. Կոստանյան

Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքրվա՞ծ են խաղաղության հաստատմամբ, թե ոչ. Կոստանյան

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել է, որ չհարձակման և սպառազինությունների փոխադարձ վերահսկման մասին պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկները նոր են և ներառված չէին նախկինում Բաքու ուղարկված առաջարկների մեջ:

«Դրանք նոր թեզեր են, որոնց պետք է քաղաքական արձագանք հետևի, և եթե անհրաժեշտություն լինի, նաև գրավոր ֆիքսվի»,- նշել  է նա: Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ հունվարի չորսին պայմանագրի տեքստի վերաբերյալ հայկական կողմի ուղարկած նկատառումներին ադրբեջանական կողմից դեռևս արձագանք չեն ստացել:

Կոստանյանի խոսքով՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները կասկած են հարուցում, թե ընդհանրապես ադրբեջանական կողմը հետաքրքրված է խաղաղության հաստատմամբ: Նրա խոսքով՝ այդ ճանապարհին վստահության ամրապնդման միջոցառումները բավականին մեծ կարևորություն ունեն:

«Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքրվա՞ծ են վստահության ամրապնդման միջոցառումներով և խաղաղության հաստատմամբ թե ոչ, որովհետև Բաքվից հնչող հայտարարություններն իրարամերժ են»,- ընդգծել է Կոստանյանը:

Հունվարի 29-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն «գործնական նշանակություն չունեցող առաջարկներ» էր անվանել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմ ստեղծելու և Բաքվի հետ չհարձակման պայմանագիր կնքելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Բաքուն «քաղաքական մանիպուլյացիա» է անվանել այն պնդումը, թե Հայաստանը լրջորեն է վերաբերում խաղաղության գործընթացին և ասել, որ Ադրբեջանը «Հայաստանից համարժեք քայլեր է ակնկալում ոչ թե խոսքով, այլ գործով»։

Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանը Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Երևանը Բաքվին առաջարկել է չհարձակման պայմանագիր ստորագրել և ապառազմականացնել սահմանը։ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, և որ Երևանը պատրաստ է տալ համապատասխան երկարատև և անշրջելի երաշխիքներ ու ակնկալում է նույնատիպ երաշխիքներ Ադրբեջանից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+