Փրկարարները հեռացրել են ծառը, որը տապալվել էր Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում՝ երկկողմանի փակելով երթևեկությունը, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Տեղեկությունը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն է հաղորդվել հունվարի 24-ին, ժամը 22:37-ին, հայտնել է գերատեսչությունը։
Նշվում է, որ տապալված ծառը փրկարարների կողմից մասնատելուց ու հեռացվելուց հետո երթևեկությունը վերականգնվել է։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, Երևանի Աբովյան փողոցում ծառ էր ընկել երթևեկող ավտոմեքենաների վրա և կաթվածահար արել։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ ծառը հեռացվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







