Գյումրիում երեք մարդ է տուժել 33-ամյա Մաթևոս Մ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վրաերթի հետևանքով, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել հունվարի 20-ին՝ մոտավորապես ժամը 15:00-ին, Վարդանանց հրապարակում։ Բախման հետևանքով տուժել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Աննա Ն.-ն, 26-ամյա Աննա Հ.-ն և 26-ամյա Ալենա Մ.-ն։
Վարորդը, ըստ լրատվականի, փախուստի չի դիմել՝ օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն։ «Օպել» մակնիշի ավտոմեքենան հաշվառված է եղել Yandex Taxi ծառայությունում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







