Հունվարի 21-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1980 թ.) և «Opel» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է գազատար խողովակի վրա:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելն «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևոր հոսպիտալացվել են, իսկ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ռ. Ս.-ն (ծնված 1988 թ․), Ա. Հ.-ն (ծնված 2010 թ․), Ի. Հ.-ն (ծնված 2012 թ․) և Հ. Հ.-ն (ծնված 2016 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







