«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հայտնել է առաջիկա 4 օրերի եղանակային կանխատեսումների մասին։ Տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 21-ին կեսօրից հետո, 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, հունվարի 20-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։
Երևանում հունվարի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերն սպասվում են տեղումներ և մառախուղ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







