ԱՄՆ Պետդեպարտամենտի հակակոռուպցիոն համակարգող Ռիչարդ Նեֆյուն մտադիր է հունվարի 15-18-ը այցելել Հայաստան և Վրաստան, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։
Հաղորդագրությունում նշվում է, որ «երկու երկրներում նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարում ձեռնարկված միջոցառումներն ու մարտահրավերները, ինչպես նաև կբացահայտի հետագա համագործակցության ոլորտները»։
Հայաստանում Նեֆյուն կհանդիպի պաշտոնյաների, այդ թվում՝ իրավապահների, իսկ Վրաստանում՝ հակակոռուպցիոն ծառայությունների և քննչական մարմինների պաշտոնյաների և ներկայացուցիչների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







