Երեկ՝ հունվարի 6-ին, Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրի «Խաչի-Դոշ» կոչվող տարածքում ժայռից ընկած և մահացած 28-ամյա երիտասարդը ՌԴ քաղաքացի է, գրում է Shamshyan.com-ը։
ԶԼՄ- տեղեկություններով՝ մահացածի 20-ամյա ազգականը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ Ն․ Աղաբեկյանը «Խաչի-դոշ» կոչվող տարածքում գտնվող ժայռի վրա լուսանկարվելու ընթացքում վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Հունվարի 6-ին, ժամը 17։34-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Ենոքավան գյուղում քաղաքացին ընկել է ձորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







