Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:51

Արցախի լուծարման հրամանագիրն իրավական նշանակություն չունի․ Արտակ Բեգլարյան

Արցախի լուծարման հրամանագիրն իրավական նշանակություն չունի․ Արտակ Բեգլարյան

Արցախի լուծարման մասին սեպտեմբերի 28-ի հրամանագիրն իրավական նշանակություն չունի, հունվարի 1-ից պետական հիմնարկները կշարունակեն գործել, Caucasus Watch-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Դա պայմանավորված է նրանով, որ հրամանագիրը հակասահմանադրական է․ ոչ մի նախագահ չէր կարող և երբեք չէր կարողանա ստորագրել պետական հաստատությունները լուծարելու մասին հրամանագիր: Հունվարի 1-ից պետք է ակնկալել, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր պետական հաստատությունները կսկսեն գործել»,- ընդգծել է Բեգլարյանը։

Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանում այն գաղափարը, որ Արցախ պետությունն ու նրա ինստիտուտները պետք է շարունակեն գործել։

«Իրականում՝ նրանք չեն ցանկանում, որ որևէ ինստիտուտ շարունակի գործել Հայաստանում, ինչը սխալ մոտեցում է։ Ես կարծում եմ, որ նրանք կարող են լուծում գտնել: Դա ոչ թե հակասում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, այլ մեր հավաքական իրավունքներին։ Այս իշխանությունները մեր ժողովրդի օրինական ներկայացուցիչներն են և իրավունք ու իշխանություն ունեն ներկայացնելու նրա շահերն ու իրավունքները։ Դա անպայման պետք է տեղի ունենա Հայաստանի իշխանությունների աջակցությամբ։ Հնարավորության դեպքում նրանք պետք է ամեն ինչ անեն արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ բարձրացնելով մեր ձայնն ամբողջ աշխարհում։ Ցավոք, մենք բավարար հետաքրքրություն կամ աջակցություն չենք տեսնում ՀՀ իշխանությունների կողմից»,- հավելել է նա։

Բեգլարյանը նշել է, որ լավագույն տարբերակը կլինի Հայաստանում նման կառավարություն ունենալը։

«Եթե Հայաստանի իշխանությունները դեմ դուրս գան այդ գաղափարին կամ նույնիսկ փորձեն խոչընդոտել դրան, ապա Արցախի իշխանություններն ստիպված կլինեն այլ տեղ լուծում փնտրել»,- ընդգծել է նա։

2023-ի դեկտեմբերի 22-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր հանրապետության իրավական դաշտում պետական մարմինների լուծարում նախատեսող փաստաթղթի բացակայության մասին։ Լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ գոյություն ունի Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը (ըստ որի՝ հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի 1-ից) չեղարկող փաստաթուղթ։

2023-ի սեպտեմբերի 20-ին՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիայից հետո, Արցախի իշխանություններն ընդունել էին ռուս խաղաղապահների առաջարկը զինադադարի և ՊԲ-ի լուծարման ու ամբողջական զինաթափման վերաբերյալ։ Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել բոլոր պետական ​​կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին, որից հետո Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+