Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 12․00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում Վիլնյուսի փողոցի մոտակայքում գտնվող ձորում հրդեհ է բռնկվել, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ պարեկները սահմանազատել են տարածքը, մի քանի քաղաքացիներ ու հրշեջ-փրկարարներ պայքարում են կրակի տարածման դեմ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Աղբյուրի տեղեկություններով՝ այրվում է շինարարական աղբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







