Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:21

Դարձիր Ձմեռ պապ. արցախցիներին օգնող բարեգործական կազմակերպությունների ուղեցույց

Դարձիր Ձմեռ պապ. արցախցիներին օգնող բարեգործական կազմակերպությունների ուղեցույց

Նոր տարին հրաշքների ժամանակն է: Ասվածը պարզապես խոսք չէ․ հրաշքը կարող է իրականություն դառնալ, երբեմն էլ մենք ինքներս կարող ենք այն իրականացնելու մասնիկ լինել։ Օրինակ՝ կարող ենք մեր անգամ փոքրիկ աջակցությամբ օգնել արցախցի հայրենակիցներին, ովքեր 2023-ին բռնի տեղահանվեցին հայրենիքից ու այսօր նրանցից շատերն անորոշության ու սոցիալական ծանր պայմաններում են։

Մենք մեկտեղել ենք այն բարեգործական կազմակերպություններին, որոնց ուղղված նվիրատվությունները կարող են մեծ աջակցություն լինել Արցախից տեղահանված անձանց համար:

Viva-ն բժշկական-բարեգործական հիմնադրամ է, որն ունի մեկ տասնյակից ավելի տարբեր աջակցության ծրագրեր: Այժմ ակտիվորեն Արցախի տեղահանված անձանց բժշկական, ինչպես նաև հումանիտար աջակցություն են ցուցաբերում ինչպես Երևանում, այնպես էլ երկրի հեռավոր շրջաններում: Դուք կարող եք նվիրատվություն կատարել կայքում ՝ «Ես ուզում եմ օգնել» կոճակի միջոցով։

Mission Armenia-ն փախստականների, անօթևանների, տարեցների, կանանց և խոցելի վիճակում գտնվող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է: Դուք կարող եք նվիրատվություն անել կազմակերպությանը՝ կայքում առկա Donate կոճակի միջոցով:

Dopomoga — մարդասիրական նախագիծ, որի նպատակն է օգնել Արցախից տեղահանվածներին, փախստականներին Ուկրաինայից։ Ծրագրի թիմը տրամադրում է մարդասիրական օգնություն՝ կապված բնակարանի որոնման և աշխատանքի տեղավորման հետ, ինչպես նաև իրավաբանական և հոգեբանական աջակցություն է ցուցաբերում։ Ծրագրի թիմն զբաղվում է նաև ուսուցմամբ՝ անվճար լեզվի դասընթացներ տրամադրելով կարիքավորներին: Նվիրատվություն կարելի է կատարել պաշտոնական կայքի «Ուզում եմ օգնել» կոճակի միջոցով:

Ethos-բարեգործական հիմնադրամ է, որն օգնում է պատերազմից տուժած մարդկանց: Հիմնադրամի թիմը կանոնավոր օգնության հավաքներ է կազմակերպում Արցախից տեղահանված անձանց համար՝ ցուցաբերելով մարդասիրական օգնություն, ինչպես նաև աջակցություն աշխատանքի տեղավորման և բնակարանի հարցում: Նվիրատվությունը կարելի է կատարել հիմնադրամի պաշտոնական կայքում տեղադրված «Задонатить» կոճակի միջոցով:

Armenia Today-ի խմբագրությունը մեր հայրենակիցներին մաղթում է երջանիկ Նոր տարի:

Ռեգինա Մելիքյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+