Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արցախցի փոքրիկների հետ երկհարկանի կարմիր ավտոբուսներով շրջել է Երևանով, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Արցախցի փոքրիկների հետ շրջեցինք ու վայելեցինք Երևանի գեղեցկությունն ու ճարտարապետությունը՝ արդեն քաղաքի զբոսաշրջային խորհրդանիշը դարձած բաց տանիքով երկհարկանի կարմիր ավտոբուսներով»,- նշում են հաղորդագրության մեջ:
Քաղաքապետարանից վստահեցնում են, որ արցախցի փոքրիկները միշտ ուշադրության կենտրոնում են լինելու և նման նախաձեռնությունները կլինեն շարունակական:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







