Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:07

Կապիտուլյանտներին հեռացնելու առաջնային գործիքը փողոցային պայքարն է․ Մամիջանյան

Կապիտուլյանտներին հեռացնելու առաջնային գործիքը փողոցային պայքարն է․ Մամիջանյան

«Հանրապետականն» այս կապիտուլյանտների հեռացման համար առաջնային գործիք է դիտարկում փողոցային պայքարը, ասուլիսի ժամանակ ի պատասխան Armeni Today-ի հարցի՝ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Հանրապետականի հանրային խոսքին հետևողները գիտեն, որ այդ ծրագիրը կա, այդ ծրագրի իրագործման պլաններ կային, որոնք խախտվեցին, որոնք խաթարվեցին  բոլորիս հայտնի իրադարձություններով։ Քաղաքականությանը քիչ թե շատ հետևող մարդիկ կարող են հասկանալ, թե քանի անգամ է Հանրապետականը դրա մասին խոսել՝ փուլ առ փուլ ակնարկելով և պատմելով դրա մասին»,- իր խոսքում նշեց պատգամավորը։

Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ ծրագրերը շարունակվում են լինել, գոյություն ունենալ․ «Նախապատրաստական աշխատանքներ տարվում են, և մեզ համար բացի փողոցային պայքարից, այլ գործիք անընկալելի է թվում մեկ պարզ պատճառով՝ հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները Փաշինյանից պատասխան ունեն ստանալու և իրենք այդ պատասխանն ստանալու են»։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ապրիլին ընդդիմադիրներն սկսել էին իրենց բողոքի ակցիաները, որը մեկնարկել էր այն ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։ Ակցիաների օրակարգային հարցն էր թույլ չտալ Արցախն ամբողջությամբ հանձնել թշնամուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+