Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 500-ից ավելի մեքենաներ մնացել են ճանապարհին Սյունքի մարզից դեպի Վայոց ձորի մարզ տանող ճանապարհին, հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ պատճառը Սյունիքի մարզից դեպի Վայոց ձոր ճանապարհների մերկասառույցն է: Խցանումը հասնում է մոտ 5 կմ-ի:
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Հայտնել էին, որ Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհները և Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







