Շատերի համար Ամանորի սեղանը տոնի կարևորագույն մասնիկ է հանդիսանում։ Pravilamag.ru-ն մի քանի խորհուրդներով է կիսվել, որոնք թույլ կտան ձեզ ոչինչ բաց չթողնել:
Սփռոց
Էլեգանտ սփռոցը կվերափոխի ցանկացած սեղան և կարող է տրամադրություն հաղորդել այն վայրի ամբողջ ինտերիերին, որտեղ դուք կհավաքվեք Ամանորի գիշերը: Դուք կարող եք ընտրել ամանորյա նախշերով թեմատիկ սփռոց կամ միագույն տարբերակներ, որը հարմար կլինի նաև մեկ այլ տոնի համար:
Սպասք
Ընտրեք սպասքի հավաքածու՝ ըստ հյուրերի քանակի։ Այժմ անհրաժեշտ չէ հսկայական հավաքածու ձեռք բերել:
Դեկոր
Բացի ափսեներից, բաժակներից և սննդից, ամանորյա սեղանին կարող են լինել նաև դեկորատիվ տարրեր, օրինակ՝ մոմեր և թեմատիկ զարդեր: Եթե մոմեր եք դնում սեղանի վրա, ապա հոգ տարեք նաև անվտանգության մասին. դրանք պետք է լինեն կայուն մոմակալների մեջ։ Եվ եթե դուք չեք ցանկանում, որ դեկորը շատ տեղ զբաղեցնի, կարող եք սահմանափակվել բարակ LED լարային լույսերով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







