Երևանում դեկտեմբերի 21-ին, 22-ի և 25-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 24-ին, 25-ի գիշերն սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 23-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Մարզերում դեկտեմբերի 21-ին, 25-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 23-ին, 24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-ին, 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ, դեկտեմբերի 23-25-ը՝ 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







