Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:08

Օկամպոն բացահայտել է ՄՔԴ-ի միջոցով Ալիևին Արցախում ցեղասպանության համար դատապարտելու մեխանիզմը

Օկամպոն բացահայտել է ՄՔԴ-ի միջոցով Ալիևին Արցախում ցեղասպանության համար դատապարտելու մեխանիզմը

Հայաստանը կարող է հասնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դատապարտմանը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար՝ անկախ նրանից, թե Բաքուն ճանաչում է Միջազգային Քրեական դատարանի իրավասությունը, հայտարարել է ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ իր երկրորդ զեկույցում։

«Պատերազմական հանցագործությունները, որոնք կատարվել են բացառապես Ադրբեջանում, չէր կարող հետաքննել ՄՔԴ-ն։ Սակայն տեղահանությունը, որպես մարդկության դեմ հանցագործություն, և ցեղասպանության դրսևորումները՝ երկրորդ հոդվածի երկրորդ և վեցերորդ հոդվածի երկրորդ պարբերության հատկանիշներով, կատարվել են նաև Հայաստանում»,- նշել է Օկամպոն և ընդգծել, որ բռնի տեղահանությունը, ըստ Ցեղասպանության կոնվենցիայի, նույնպես համարվում է էթնիկ զտումների հատկանիշ:

Ըստ արգենտինացի իրավապաշտպանի՝ ՄՔԴ-ն իրավասու է հետաքննել շարունակական բնույթի հանցագործությունները, ինչպիսիք են արտաքսումը, հետապնդումը և այլ անմարդկային գործողություններ, որոնք սկսվել են ՄՔԴ-ի կողմ չհանդիսացող պետության տարածքում և շարունակվել ՄՔԴ անդամ ցանկացած պետության տարածքում։ Օկամպոն հիշեցրել է այս մեխանիզմի կիրառումը՝ ՄՔԴ անդամ չհանդիսացող Մյանմարի դեպքում, որտեղից 2016 թվականին Ռոհինջա էթնիկ խմբի ավելի քան մեկ միլիոն անդամներ հարկադրաբար վերաբնակեցվել են ՄՔԴ անդամ պետություն Բանգլադեշում: «Այս նախադեպից հետո Միջազգային քրեական դատարանը իրավասու կլինի հետաքննել նախագահ Ալիևի ներգրավվածությունը շարունակական բնույթի հանցագործություններին, ինչպիսիք են արտաքսումը, հետապնդումը և այլ անմարդկային գործողությունները, որոնք սկսվել են ոչ անդամ Ադրբեջանի տարածքում և շարունակվել Հայաստանի տարածքում»,- եզրափակել է նա։

Օկամպոն ընդգծել է, որ Միջազգային քրեական դատարանն Արցախում էթնիկ զտումները հետաքննելու համար կարևոր է, որ Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի մասնակից երկրները ճանաչեն ցեղասպանության փաստը, քանի որ հենց այս Կոնվենցիան է սահմանում ցեղասպանության մեջ մեղադրվող անձանց դատավարությունների անհրաժեշտությունը։ Դատավարությունը պետք է իրականացվի կամ այն ​​պետության իրավասու տրիբունալի կողմից, որի տարածքում կատարվել է արարքը, կամ միջազգային քրեական դատարանի կողմից։ «Պետությունների ղեկավարների անձեռնմխելիությունը բացառում է նախագահ Ալիևի գործերը հետաքննելու ազգային դատարանների հնարավորությունը։ Սակայն նման անձեռնմխելիությունը չի ազդում Միջազգային քրեական դատարանի՝ իր հետաքննությունն իրականացնելու կարողության վրա»,- պարզաբանել է իրավապաշտպանը։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։

Օկամպոն Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+