«Վնուկովո» օդանավակայանը ժամը 11:54-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ինքնաթիռների ժամանման և ուղևորման հետ կապված, հայտնում է РИА Новости-ին։
«Օդանավակայանի վերահսկողությունից դուրս պատճառներով՝ ժամը 11.54-ին «Վնուկովոյում» ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և բացթողման հետ կապված: «Վնուկովո» օդանավակայանն աշխատում է օդանավեր ընդունելու ուղղությամբ: Ինքնաթիռների ուղևորումը ժամանակավորապես չի իրականացվում»,- հայտնել են օդանավակայանից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







