Հայկ Մարտիրոսյանը արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում, հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
«Հայկը, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Առաջնության հաղթող դարձավ գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան, ով վաստակեց 9.5 միավոր»,- ասված է հաղորդագրության մեջ:
2023 թվականի արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է դեկտեմբերի 14-ին Խորվաթիայի Զագրեբ քաղաքում և կավարտվի դեկտեմբերի 17-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







