Խաղաղության պայմանագիրն այն մասին է, որ ռևանշներ չեն լինելու, եթե ռևանշ պետք է լինի, ապա էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Եթե ուզում ենք, որ ՀՀ-ն տևական ժամանակով ամրապնդվի, այստեղ պետություն, պետականություն, անկախություն լինի, ապա այդ ճանապարհն ուղիղ անցնում է հարևանների հետ երկխոսության միջոցով: Խաղաղության պայմանագիրն ինչքան իրենց, նույնքան էլ մեզ է անհրաժեշտ»,- կարծում է իշխանական պատգամավորը:
Պապոյանի կարծիքով՝ ՀՀ-ում ռևանշի տրամադրություններ կարող են հրահրել արտաքին ուժերը, որոնց ձեռնտու չէ ՀՀ-ի գոյությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



