Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:34

Լրատվամիջոցները մանրամասներ են հայտնում Քննիչ հանձնաժողովում Արցախի նախագահի հարցաքննությունից

Լրատվամիջոցները մանրամասներ են հայտնում Քննիչ հանձնաժողովում Արցախի նախագահի հարցաքննությունից

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի hետ հանդիպումն այնքան է ոգևորել ՔՊ-ականներին, որ որոշել են նիստից հետո պատիվ տալ Շահրամանյանին` սեղան են գցել հենց ԱԺ-ում, գրում է  «Հրապարակ»-ը:       

Թերթը գրում է, որ հարցաքննությունն անցել է  ջերմ մթնոլորտում: «Չնայած ՔՊ-ականները որոշել էին նրա վախը բռնել, որ երբևէ քաղաքական ակտիվության մասին չմտածի, սակայն նա անմիջապես հասկացրել է, որ ո՛չ նման մտադրություն ունի, ո՛չ ցանկություն, և անտրտունջ պատասխանել է բոլոր հարցերին, որոնք դուրս են եղել հանձնաժողովի իրավասության շրջանակից»,- մանրամասներ է հայտնում պարբերականը։

Պատերազմից 4 ամիս առաջ Շահրամանյանն Արցախի ԱԱԾ տնօրենն էր, իսկ պատերազմի օրերին՝ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարը: Նրան հարցրել են` ունեցե՞լ եք օպերատիվ տվյալներ հնարավոր պատերազմի մասին, վստահեցրել է, որ ոչ` պատերազմի որևէ նախանշան չի եղել։ Ի զարմանս ՔՊ-ականների, Արցախի նախագահը պատասխանել է նաև պատերազմին չվերաբերող հարցերին:

Ըստ աղբյուրի, Շահրամանյանը վստահեցրել է, որ Հայաստանում քաղաքականությամբ չի զբաղվելու, չի առաջնորդելու արցախցիների պայքարն ընդդեմ ՀՀ իշխանությունների, նշել է, որ դեմ է պետության մեջ պետություն ունենալուն, սակայն պետք է ուղիներ փնտրել Արցախի պետական ինստիտուտները պահպանելու համար:

Արցախի նախագահը հանձնաժողովի նիստին մասնակցել էր նոյեմբերի 24-ին: Հանձնաժողովի նախագահ, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանել է ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլ նաև դրան հաջորդող շրջանի իրադարձությունների մասին հարցերի:

Հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովում բաց ռեժիմով հարցաքննվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ 

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցել էր հունիսի 27-ին։ Ավելի ուշ՝ օգոստոսի 1-ին, նիստին մասնացել էր Դավիթ Տոնոյանը։ Սպասվում է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցը հանձնաժողով։

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով Քննիչ հանձնաժողովն ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել էր 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ 6 ամիս ժամկետով և մայիսի 2-ին՝ կրկին 6 ամիս ժամկետով։ Հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են այս տարվա դեկտեմբերի 3-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+