Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:59

ԱՄՆ-ի կրոնական ազատությունների հանձնաժողովը մեղադրել է Անկարային՝ Թուրքիայի հայկական եկեղեցիներին սպառնալու համար

ԱՄՆ-ի կրոնական ազատությունների հանձնաժողովը մեղադրել է Անկարային՝ Թուրքիայի հայկական եկեղեցիներին սպառնալու համար

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) մեղադրել է Անկարային՝ Թուրքիայի հայկական եկեղեցիների համար սպառնալիք ստեղծելու մեջ և հայտարարել է երկրում քրիստոնյաների կրոնական ազատության սահմանափակումների մասին։

«2020 թվականի մայիսի 4-ին Էրդողանն օգտագործեց «ահաբեկչական թրի մնացորդներ» արտահայտությունը՝ որպես բորբոքված արտահայտություն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին։ Այնուհետև չարագործները մայիսի 8-ին հարձակվել են հայկական Ծնունդ Սուրբ Աստվածածին և մայիսի 23-ին Ստամբուլի Սուրբ Գրիգոր եկեղեցիների վրա, իսկ Հրանտ Դինք հիմնադրամն ստացել է մահվան սպառնալիքներ»,- ասվում է զեկույցում։

Զեկույցի հեղինակ Թուգբա Թանիերի-Էրդեմիրի խոսքով՝ մեծ թվով հարձակումների պատճառը պետական ​​կառույցների անպատժելիությունն ու անփութությունն է, ինչպես նաև քաղաքական գործիչների հակահայկական հայտարարությունները։

«Կրոնական փոքրամասնություններին սպառնացող վտանգն ավելի լուրջ է դառնում, երբ թուրքական քաղաքականության ամենաբարձր օղակներն օգտագործում են խտրական, մարգինալացնող և քավության նոխազ հռետորաբանություն»,- գրել է նա:

Հանձնաժողովը բացահայտել է 2003-2022 թվականներին հայերի դեմ հարձակումների 34 դեպք, որից 29-ը՝ Ստամբուլում։ Միայն 2020 թվականի աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ երեք հայեր ենթարկվել են ոտնձգությունների և հարձակման, ասել է նա։

Թանիերի-Էրդեմին նշել է, որ Անկարան սահմանափակում է նաև հրեաների, հույների  և այլ ոչ մահմեդական փոքրամասնությունների կրոնական իրավունքները։

Փետրվարին Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը հարցում էր ուղարկել երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուին՝ կապված ազգային փոքրամասնությունների և կրոնական կառույցների ղեկավարների դեմ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին տեղեկությունների հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+