Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:24

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվի վերաբերմունքը հավասարազոր է մահապատժի․ Լեմկինի ինստիտուտ

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվի վերաբերմունքը հավասարազոր է մահապատժի․ Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտն Ադրբեջանի կողմից գերեվարված ու ապօրինի դատապարտված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվի վերաբերմունքը մահվան դատավճիռ է համարել, տեղեկանում ենք ինստիտուտի տարածած հաղորդագրությունից։

Ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել հասնել բոլոր հայ գերիների ազատ արձակմանն ադրբեջանական գերությունից։

«Հաշվի առնելով պարոն Խաչատրյանի պատկառելի տարիքը և սրտի հիվանդությունը, որը 2023թ. հուլիսի 29-ին Արցախից նրա շտապ տարհանման պատճառ է դարձել, ցեղասպան ռեժիմի կողմից նրան 15 տարով ազատազրկելը հավասարազոր է թաքնված մահապատիժին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը մեղադրել է Արցախում ադրբեջանական իշխանությունների վայրագ հանցագործությունների մասին մոռանալու և Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման սպառնալիքի մասին նախազգուշացումներն անտեսելու մեջ: Ինստիտուտն իր հաղորդագրության  մեջ նշել է, որ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է, ուստի աշխարհը պետք է ոչ միայն հասնի հայ գերիների ազատ արձակմանը, այլև դադարեցնի Բաքվին ցուցաբերվող օգնությունը, որն ուժեղացնում է նրա հնարավորությունները Երևանի դեմ ռազմական ագրեսիայի համար:

Նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը Հակարիի կամրջին ապօրինի առևանգված և կեղծ մեղադրանքներով կալանավորված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման: Նշվում էր, որ 5 տարին նա կանցկացնի բանտում, իսկ պատժի մյուս մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։ Խաչատրյանը չի ընդունել մեղադրանքները՝ խնդրելով արդարացնել իրեն:

«Ես անմեղ մարդ եմ, այդ մարդիկ ինձ այնտեղ չեն տեսել»,- ասել էր Խաչատրյանը։

Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Նույն օրը Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։

Հուլիսի 30-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար մինչև օգոստոսի 8-ն Ադրբեջանին ժամանակ տրամադրել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+