Մեր տարածաշրջանում օրվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել, տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հայտնում են, որ ժամը 11:08-ին Իրանի Պարսաբատ քաղաքից 59 կմ հարավ-արևելք ընկած հատվածում 4․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որը զգացել են նաև Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Սիսիան, Գորիս քաղաքներում։ Նշված քաղաքներում ուժգնությունը 2-3 բալ է եղել։ Երկրաշարժի օջախի խորությունը 10 կմ է։
Այսօր երկրաշարժ էր գրանցվել նաև Ադրբեջան-Իրան սահմանային գոտում, որն զգացել էին նաև ՀՀ 2 մարզերի 6 քաղաքներում։ Երկրաշարժը զգացվել էր Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում՝ 3-4 բալ, Կապան, Սիսիան քաղաքներում՝ 3 բալ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







