Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանում ավտովթարի ենթարկված մի խումբ անձինք ու նրանց հարազատները հարձակվել են իրենց օգնության հասած շտապօգնության բժիշկների և Երևան քաղաքի գնդի պարեկների վրա, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ նրանք հայհոյանքներ են հնչեցրել՝ հարվածելով պարեկներին, բժիշկներին և վնասելով շտապօգնության ավտոմեքենան: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել նաև «կարմիր բերետներ»-ը։
Նշվում է, որ կան բերման ենթարկվածներ, մի քանի անձ փախուստի է դիմել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։



© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







