Գազայի հատվածում Իսրայելի հետ հակամարտության սրման հետևանքով ներքին տեղահանվածների թիվը հասել է 600 հազարի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:
Նշվում է, որ շուրջ 600 հազար ներքին տեղահանված անձինք ապաստան են գտել Գազայի կենտրոնական և հարավային մասերում, բայց նրանց կյանքի պայմանները վատթարանում են։
Հայտնում են նաև, որ Գազայի բոլոր հիվանդանոցներում վառելիքի պաշարները կբավականացնեն միայն 24 ժամ աշխատելու համար։ Պահուստային էլեկտրագեներատորների աշխատանքի դադարեցումը, ըստ ՄԱԿ-ի, վտանգի տակ կդնի հազարավոր հիվանդների կյանքը։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







