Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:00

Ի՞նչ է առաջարկում էկոնոմիկայի նախարարությունը՝ Արցախից բռնի տեղահանված գործարարներին

Ի՞նչ է առաջարկում էկոնոմիկայի նախարարությունը՝ Արցախից բռնի տեղահանված գործարարներին

ՀՀ էկոնոմիկային նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը «Հումանիտար կենտրոն»-ի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Արցախի գործարարների հետ քննարկումների արդյունքները։ Նա հայտնել է, որ նախարարության ներկայացուցիչները գործարարների հետ բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ են քննարկել, որոնք էկոնոմիկայի նախարարությունը մշակել և ներկայացրել էր կառավարության հաստատմանը։

«Հանդիպումը մի քանի օր առաջ տեղի ունեցավ և մեր գնահատմամբ բավականին արդյունավետ էր։ Գաղափարները հիմնականում վերաբերելի են սկսնակ գործարարներին, ՀՀ-ում աշխատանք փնտրողներին ու կայացած գործարարներին, որոնք իրենց արտադրական կարողությունները կորցրել են վերջին դեպքերի ընթացքում»,- մանրամասնել է նա։

Փոխնախարարի խոսքով՝ նմանատիպ ծրագիր արդեն իսկ գործում է ՀՀ-ում և վերաբերում է վարկավորման արտոնյալ պայմաններին։

«Էկոնոմիկայի նախարարությունը մինչև տասը տոկոսային կետով սուբսիդավորում է վարկեր և լիզինգ՝ մեքենասարքավորումների ձեռք բերելու համար։ Ոլորտները բավական ներառական են՝ սկսած մշակող արդյունաբերությունից մինչև շինարարություն և հյուրանոցային տնտեսություններ։ Գործարարները կարող են դիմել և ստանալ համապատասխան վարկավորումը արտոնյալ պայմաններով»,- մանրամասնել է նա։

Գևորգյանը հավելել է, որ կան նաև գյուղատնտեսական նշանակության ծրագրեր, որոնք Էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի առաջիկա օրերին տեղի ունենալիք նմանատիպ քննարկմանը։

Հոկտեմբերի 9-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:  Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+