Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:08

Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին․ իրանցի խորհրդարանական

Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին․ իրանցի խորհրդարանական

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավարի տեղակալ Շահրիար Հեյդարին հայտարարել է, որ Արցախը Հայաստանին է պատկանում, հաղորդում է Parstoday-ը։

«Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին, իսկ բնակչության մուտքը Հայաստան պայմանավորված է ադրբեջանական բանակի ագրեսիայով, ինչը չի նշանակում, որ Ղարաբաղի հայերը կորցրել են իրենց ինքնությունը»,-ասել է Հեյդարին:

Նա նշել է, որ Ադրբեջանը, օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և սիոնիստական ռեժիմի հնարավորությունները, ռազմական գերազանցության է հասել Հայաստանի նկատմամբ։ Իրանցի պաշտոնյան զգուշացրել է, որ եթե Բաքուն շարունակի նույն ուղեգիծը, դեռ երկար տարիներ ստիպված կլինի ներքաշվել սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից իրեն պարտադրված պատերազմների մեջ:

Հեյդարին պարզաբանել է, որ անդրտարածաշրջանային ուժերը ձգտում են շահագործել Կովկասի ռեսուրսները։

«Հայաստանի կառավարությունը ստիպված էր Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին՝ վերջինիս ռազմական գերազանցության պատճառով։ Քանի որ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմելու ուժ չուներ, նա մեծ արտոնություններ տվեց սիոնիստական ռեժիմին, ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Թուրքիային, որպեսզի նրանց օգնությամբ ստանա Ղարաբաղը»,-ընդգծել Է իրանցի խորհրդարանականը։

Հեյդարիի կարծիքով՝ Հայաստանը միշտ փորձելու է վերադարձնել Ղարաբաղը, ուստի, ըստ նրա, ավելի լավ է «հայ-ադրբեջանական խնդիրները լուծել քաղաքական համաձայնությունների միջոցով և երրորդ երկրի միջնորդությամբ, ինչպիսին Իրանն է»։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+