Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:32

Ֆրանսիան համաձայնություն է տվել ՀՀ-ին ռազմատեխնիկա տրամադրող պայմանագրի կնքմանը․ Կատրին Կոլոննա

Ֆրանսիան համաձայնություն է տվել ՀՀ-ին ռազմատեխնիկա տրամադրող պայմանագրի կնքմանը․ Կատրին Կոլոննա

Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին՝ իր պաշտպանությունն ապահովելու համար, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։

«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը ապագայում Հայաստանի հետ պայմանագիր կնքելու համար, որը թույլ կտա Հայաստանին տրամադրել զինտեխնիկա՝ ապահովելու նրա պաշտպանությունը»,- ասել է Կոլոննան՝ նշելով, որ չի կարող մանրամասներ հայտնել այդ հարցի վերաբերյալ։

Նա նաև ասել է, որ պաշտոնապես դիմել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ ընդլայնելու ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում և ուժեղացնելու մանդատը և առաջարկելով Հայաստանը ներառել Խաղաղության եվրոպական հիմնադրամում՝ Մոլդովայի համար իրականացվող ծրագրի նմանությամբ։

Ընդգծվել է, որ Փարիզը շատ զգոն է լինելու Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների հարցում։ Կոլոննայի խոսքով՝ Ֆրանսիան ցանկանում է, որ ԵՄ-ն և դաշինքի անդամ երկրները սկսեն Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ նույն հստակ ազդանշաններն ուղարկել, ինչ անում է Ֆրանսիան։ «Ցանկացած գործողություն, որը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, կարժանանա շատ հստակ և կոշտ արձագանքի»,- ընդգծել է Կոլոննան։

Ֆրանսիայի արտգործնախարան ասել է, որ հոկտեմբերի 2-ին Կիևում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դրդում են մեր մի շարք գործընկերների փոխել իրենց դիրքորոշումը, տեսլականը Կովկասում տեղի ունեցողի վերաբերյալ»,- նշել է նա։

Ըստ Կոլոննայի՝ Փարիզը կարծում է, որ Ռուսաստանը չի կատարել 2020 թվականի հայտարարությամբ նախատեսված իր պարտավորությունները։ «Ռուսաստանը պետք է ապահովեր քաղաքական լուծման ձեռքբերումը և լուծեր չլուծված խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նա չի կատարել իր պարտավորությունները»,- ասել է ֆրանսիացի նախարարը։

Վերջինս նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների արտագաղթը տարածաշրջանից վտանգի սպառնալիքով է իրականցվել։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու Փարիզը, խոսելով Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին, չի օգտագործում Երևանի խոսելաոճը  էթնիկ զտումների մասին, Կոլոննան ասել է. «Ես խոսում եմ ծանր հանցագործության մասին։ Ես չեմ ուզում հանցագործությանը իրավական գնահատական ​​տալ, բայց ասում եմ, որ դա հանցագործություն է։ Ես ասացի, որ այս մեկնումը (Լեռնային Ղարաբաղի բնակիչների — խմբ.) տեղի է ունեցել սպառնալիքի տակ։ Ես նշեցի, որ Հայաստանը միանում է Միջազգային քրեական դատարանին, որն իրավասու է հետաքննել մի շարք հանցագործություններ»։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։

ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+