Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:31

Արցախից բռնի տեղահանվածների թիվը՝ ժամը 16։00-ի դրությամբ

Արցախից բռնի տեղահանվածների թիվը՝ ժամը 16։00-ի դրությամբ

Հոկտեմբերի 2-ի ժամը 16:00-ի դրությամբ՝ Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված 100 520 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21 107 տրանսպորտային միջոց, հաշվառվել է 89 167 անձ, հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նա նշել է, որ ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, բնակչության շատ քիչ հատված։ 

Ժամը 16:00-ի դրությամբ՝ 53 935 անձ (54%-ը) օգտվել է պետության կողմից առաջարկված կեցավայրերից, որոնց բաշխվածությունն ըստ մարզերի հետևյալն է՝

Արագածոտնի մարզ ՝ 2 454

Արարատի մարզ՝ 13 050

Արմավիրի մարզ՝ 5186

Գեղարքունիքի մարզ՝ 4337

Լոռու մարզ՝ 3263

Կոտայքի մարզ՝ 13 297

Շիրակի մարզ՝ 2558

Սյունիքի մարզ՝ 5089

Վայոց Ձորի մարզ՝ 2134

Տավուշի մարզ՝ 2 567

Հիշեցնելով, որ այս շաբաթվանից կառավարությունն սկսում է 100 հազար դրամների բաշխումը, նա նշել է․ «Այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր, անհրաժեշտ է, որ բանքային քարտերի տվյալները կամ քարտերի հաշվեհամարները փոխանցեն միասնական սոցիալական ծառայություն»։

Իսկ ովքեր չունեն, կառավարությունից հորդորել են բացել հաշիվներ ու տրամադրել ծառայությանը։ Նա հայտնել է, որ հաշվեհամարները բացվելու են անվճար։ 

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։

Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+