Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:36

ՔԿ-ն հայտնել է զանգվածային անկարգություններին մասնակցելու համար նոր ձերբակալվածների մասին

ՔԿ-ն հայտնել է զանգվածային անկարգություններին մասնակցելու համար նոր ձերբակալվածների մասին

Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցության մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են Արցախի 29 և 16 տարեկան նախկին բնակիչներ, հայտնել է Քննչական կոմիտեն:

Ըստ հաղորդագրության՝ առաջինի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգված, որի տեսակը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։ Իսկ  անչափահաս քաղաքացին առերևույթ մասնակցություն է ունեցել ոստիկանների ուղղությամբ քարեր, այլ առարկաներ ակտիվորեն նետելու գործողություններին։ Եվս երեք մասնակից ձերբակալվել է՝ սառը զենք կրելու կասկածանքով։

Նրանց հանդեպ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը պատժվում է մինչև 8 տարի ազատազրկմամբ) և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը պատժվում է մինև 5 տարի ազատազրկմամբ) հատկանիշներով նախաձեռնված քրեական գործ է հարուցվել։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացվել ի աջակցություն Արցախի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ցուցարարները ՀՀ իշխանություններից պահանջել են պաշտպանել Արցախը և վանկարկել «Նիկոլը դավաճան է», ինչպես նաև փորձել են ճեղքել ոստիկանական շղթան կառավարության շենքի մուտքի մոտ, որից հետո ցուցարարների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, ոստիկանները կիրառել են խլացուցիչ նռնակներ։

Տեղի ունեցած բախումներից հետո ՀՀ ԱՆ-ն հայտնել է, որ բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ, մի քանիսը հոսպիտալացվել են։ Նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք: Նրանցից 17֊ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել, 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում, իսկ 1-ը վիրահատվել է:

Ցուցարարներին միացած ըննդիմադիր առաջնորդներից «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ դիմելով քաղաքացիներին կոչ է արել իշխանափոխություն իրականացնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+