Բաքուն չի ստացել լարվածությունը թուլացնելու համար Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հրատապ բանակցություններ վարելու Երևանի առաջարկը, Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն սեպտեբերի 7-ին կառավարության նիստի ժամամակ հայտարարել է, որ ռազնաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է և Ադրբեջանն շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։
Այսօր Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որոնց ընթացքում պատմել է հայ — ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին և շեշտել որ հայակակ կողմը պատրաստակամ է լարվածությունը թուլացնելու համար հրատապ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







