Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:15

«Այդքան կարևո՞ր է այդ ռեփերը», «Ափսոս է գումարը». երևանցիները՝ Սնուփ Դոգի համերգի համար 6 մլն դոլար ծախսելու որոշման մասին

«Այդքան կարևո՞ր է այդ ռեփերը», «Ափսոս է գումարը». երևանցիները՝ Սնուփ Դոգի համերգի համար 6 մլն դոլար ծախսելու որոշման մասին

Armenia Today-ը հարցում է անցկացրել երևանցիների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը Երևանում Սնուփ Դոգի համերգի անցկացման համար 6 մլն դոլար հատկացնելու կառավարության որոշման վերաբերյալ:

Օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել  «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg)-ի՝ Երևանում սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար:

Հարցվածների մեծ մասը դժգոհ է կառավարության որոշումից։ Հարցման մասնակիցներից մեկը նշել է, որ ճիշտ չէ այդքան գումար հատկացնել համերգի համար, քանի որ երկրում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան։ 

Մի երիտասարդ տղա էլ դրական է արտահայտվել և հայտարարել, որ գնալու է համերգին:

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ ժողովուրդն այդ որոշումը չի հասկանա և չի ընդունի։ 

«Այդքան կարևոր մա՞րդ է այդ ռեփերը։ Կարծում եմ՝ ժողովուրդը դա չի հասկանա և չի ընդունի։ Չափազանց տգեղ երևույթ է, ուրեմն՝ մենք այս կառավարությանն արժանի ազգ ենք»,- ընդգծել է նա:

Հարցվածներից մեկը ևս տարակուսանք է հայտնել կառավարության որոշման կապակցությամբ։

«Ինչպե՞ս կարելի է։ Կառավարությունը պետք է մտածի ժողովրդի մասին։ Արցախը շրջափակման մեջ է։ Մենք լավ երգիչներ ունենք։ Ինչո՞ւ պետք է լսենք ուրիշի համերգը: Շատ ափսոս է այդ գումարը»,- նշել է նա

Մի երիտասարդ աղջիկ դժգոհել է իշխանությունների որոշումից և հայտարարել, որ այդ համերգին չի գնա։

Հարցման մեկ այլ մասնակից էլ նշել է, որ դրական կարծիք ունի  ռեփերին հրավիրելու կառավարության որոշման մասին։

«Հավանաբար, նա շատ լավ կատարող է, քանի որ այդքան շատ երկրպագուներ ունի»,- նշել է նա։

Մեկ այլ քաղաքացի էլ կառավարության որոշումն անվանել է «ճոխություն» Հայաստանի համար։ 

«Այն իրավիճակում, որում գտնվում է մեր երկիրը, դա միանշանակ ճոխություն է՝ բացասական իմաստով։ Գումարը խնդիր չէ, բայց համերգին սկզբունքորեն չեմ գնա՝ ցույց տալու, որ դա անիմաստ է։ Կան ավելի մեծ ու կարևոր խնդիրներ, որոնք կարելի էր լուծել այդ գումարով»,- եզրափակել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+