Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:58

Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրել է ՄԱԿ-ի ԱԽ-ն «մանիպուլյացիայի գործիքի» վերածելու փորձի մեջ

Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրել է ՄԱԿ-ի ԱԽ-ն «մանիպուլյացիայի գործիքի» վերածելու փորձի մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին ուղղված Հայաստանի դիմումը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու խնդրանքով անվանել է «Անվտանգության խորհուրդը սեփական մանիպուլյացիաների գործիք դարձնելու փորձ»։ Բաքուն հայտարարել է, որ ակնկալում է միջազգային հանրության «պատշաճ» արձագանքը Երևանի գործողություններին։

«Չնայած Ադրբեջանի ինտենսիվ փոխգործակցությանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԿԽՄԿ-ի հետ ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու համար, Հայաստանը միտումնավոր խոչընդոտում է այդ դիվանագիտական ​​ջանքերին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի դիմումը մանիպուլյացիայի այս արշավի մի մասն է, որը լուրջ հարված է հասցնում ներգրավված կողմերի, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի անդամների ջանքերին»,- ընդգծել են ադրբեջանական գերատեսչությունում։

ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ «վերջին օրերին Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով մեծ քանակությամբ զենք, զինտեխնիկա և անձնակազմ է կուտակվել՝ հերթական ռազմական արկածախնդրության համար»։ «Հայաստանի գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը չի հրաժարվում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և միայն խոսքով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասված է ադրբեջանական գերատեսչությունում։

Հայաստանն օգոստոսի 11-ին դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ (ՄԱԿ ԱԽ)՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով:

Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+