Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները և այդ համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ Թուրքիայի արտգործնախարարության հղումով։
Օգոստոսի 1-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բայրամովի հետ ասուլիսում հայտարարել էր, որ Անկարան կկարգավորի հարաբերությունները Երևանի հետ այն բանից հետո, երբ Հայաստանը խաղաղության պայմանագիր կստորագրի Ադրբեջանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







