Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:33

ԶԼՄ-ները հայտնել են ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ պետդեպի ներկայացուցչի բանակցությունների մանրամասները

ԶԼՄ-ները հայտնել են ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ պետդեպի ներկայացուցչի բանակցությունների մանրամասները

Միացյալ Նահանգների պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն տարածաշրջան կատարած այցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակը, իրավունքներն ու անվտանգությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնը։

«Նա եղել է և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։ Պարոն Բոնոն քննարկել է Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակը, իրավունքներն ու անվտանգությունը», — «Ազատության» փոխանցմամբ՝ ընդգծում են ԱՄՆ դեսպանատնից՝ հավելելով, որ Նահանգները հետևողականորեն պնդում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի պաշտպանության այդ միջոցները։

Նշվում է, որ «Ազատության» հարցին, թե արդյո՞ք ամերիկացի դիվանագետը հանդիպել կամ հանդիպելու է Ստեփանակերտի ներկայացուցիչներին՝ քննարկելու Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հնարավորությունը՝ դեսպանատնից առանց անուններ տալու միայն հայտնել են, որ ավագ խորհրդականը հանդիպել է «հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացին»։

Լուիս Բոնոյի այցը Հայաստան կայացել է օգոստոսի 2-ին։ Հաղորդվել է միայն ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման մասին։ ԱԽ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տեղեծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ընդգծելով՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օգոստոսի 3-ին Բաքու կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետդեպի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականը հանդիպել է Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+