Երևան-Երասխ ավտոճանապարհին վթարի հետևանքով 5-ամյա երեխա է մահացել, հայտնում է հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հուլիսի 27-ի երեկոյան Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ., ծնված 1993 թ.) բախվել է ճանապարհի երկաթյա ցանկապատին»,- մանրամասնում են գործակալությունը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ․-ն և ուղևոր Մ․ Կ․-ն ( ծնված 2018 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել է, իսկ Ա. Խ․-ն տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







