Հայաստանը Եվրոպական միության հետ համաձայնագիր կկնքի հանրապետությունում կրթության ֆինանսավորման մասին, ըստ որի՝ 29,3 մլն եվրո կստանա մարզային դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ ստեղծելու և ուսուցիչների վերապատրաստման համար։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Ծրագիրը կընդգրկի 324 դպրոց Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոց:
Եվս 2,7 մլն եվրո ԵՄ-ն կհատկացնի այս նախագծի կազմակերպչական աշխատանքների համար:
Այդ դպրոցների ուսուցիչները կվերապատրաստվեն լաբորատորիաների գործարկման, սարքերի օգտագործման ուղղություններով։ Նաև հատուկ վերապատրաստումներ կստանան բնագիտական առարկաները նոր մեթոդներով դասավանդելու ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







