Թուրքիայի հարավում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Օսմանիե քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք և Կոզան քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք ընկած տարածքում: Օջախը գտնվել է 1 կիլոմետր խորության վրա է գտնվել։ Ria.ru-ն տեղեկացնում է, որ հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:
Փետրվարի 6-ին հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ: Ավերածություններ էին գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա և Թուրքիա հումանիտար օգնություն էր ուղարկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







